Աշխարհ

28.10.2015 15:40


Ամերիկյան նրբերշիկներում և հոթ դոգերում մարդկային ԴՆԹ է հայտնաբերվել

Ամերիկյան նրբերշիկներում և հոթ դոգերում մարդկային ԴՆԹ է հայտնաբերվել

ԱՄՆ–ում արտադրված նրբերշիկների ու հոթ-դոգերի 2%–ը մարդկային ԴՆԹ է պարունակում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել «Clear Food Labs» կենտրոնի մասնագետները, ովքեր ուսումնասիրել են նրբերշիկների 345 տեսակ՝ արտադրված 75 ապրանքանիշերի կողմից:

Ըստ գիտնականների՝ հայտնաբերված դեպքերի երկու երրորդը վերաբերում է բուսակերների համար ստեղծված նրբերշիկներին։ Մարդկային ԴՆԹ-ի առկայությունը դրանցում գիտնականները կապում են արտադրման ընթացքում սանիտարահիգիենիկ կանոնների խախտման հետ:

Բացի այդ, մասնագետները նշում են, որ արտադրողները շատ անգամ սխալ տեղեկություններ են տրամադրում սպառողներին՝ ուռճացնելով արտադրանքում սպիտակուցի պարունակության ցուցանիշները:

Նշվում է, որ որոշ դեպքերում էլ նրբերշիկներում հայտնաբերել են այնպիսի մթերքներ, որոնց առկայությունը նախատեսված չէր: Այսպես, օրինակ, հավի մսից պատրաստված նրբերշիկներում մասնագետները հայտանաբերել են խոզի միս, իսկ բուսակերական նրբերշիկների նմուշների 10%-ում անգամ միս է հայտնաբերվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը