Աշխարհ

28.10.2015 22:14


Մահացած տատիկին ծանրոցով ուղարկել են Իսրայելի գերեզմանոց (լուսանկար)

Մահացած տատիկին ծանրոցով ուղարկել են Իսրայելի գերեզմանոց (լուսանկար)

Բեն–Գուրիոնի անվան իսրայելական օդանավակայանում վերջերս զարմանալի «ծանրոց» են հայտնաբերել, երբ այնտեղ է ժամանել ռուսական բեռնատար ինքնաթիռը։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ բեռների մեջ մի արկղ է եղել, որում մաքսատան աշխատակիցները մեռած ծեր կնոջ են գտել։ Տատիկի մոտ որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել, որով հնարավոր լիներ պարզել ուղարկողի կամ հանգուցյալի անունը։

«Израиль 24»–ի փոխանցմամբ՝ կամավորները բավական ժամանակ են ծախսել ՌԴ–ում կնոջ հարազատներին գտնելու և անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար։ Այդ նպատակով նրանք համագործակցել են ՌԴ իրենց գործընկերների և Իսրայելի ԱԳՆ–ի հետ։

«Պարզվել է, որ արդեն ոչ թարմ հրեա տատիկին, որը մահացել է 11 օր առաջ, բարեհոգի հարազատներն ուղարկել են թաղվելու իր նախնիների երկրում՝ ամենայն վստահությամբ, որ տատիկն ինքնուրույն կգտնի գերեզմանի ճանապարհը։ Սկզբունքորեն, այդպես էլ եղել է։ Տատիկն իր վերջին հանգրվանը կգտնի Աշդոդ քաղաքի գերեզմանոցում»,–նշվում է իսրայելական պորտալում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը