Քաղաքական

28.10.2015 15:07

Պոպովը տարածաշրջանային այցից մանրամասներ է ներկայացրել

Պոպովը տարածաշրջանային այցից մանրամասներ է ներկայացրել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում ասել է, որ տարածաշրջան այցի ընթացքում համախագահները քննարկել են Սարգսյան–Ալիև հանդիպման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «APA» լրատվական գործակալությունը։

Նա հույս է հայտնել, որ այդ հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ:

Պոպովը նաև ընդգծել է, որ թեև տարաձայնություններ ունեն ամերիկացի և ֆրանսիացի իրենց գործընկերների հետ՝ միջազգային հարցերի վերաբերյալ, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միակարծիք են։

«Բոլոր համանախագահները հակված են նրան, որ փախստականները պետք է վերադառնան իրենց «հայրենի» հողեր»,–հավելել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։