Տիգրան Կարապետյան. «Իշխանությունը չի ցանկանում այդ ռեսուրսով կիսվել ԲՀԿ–ի հետ»
-Փաստորեն՝ քաղաքական կուսակցական միավորներին դաշտից դուրս բերելու գործընթացը շարունակվում է,- ասել է Տիգրան Կարապետյանը և հավելել, որ այսօր իշխանությունը ցանկանում է ունենալ հնարավորինս փոքր քանակությամբ կուսակցություններ։ Դա, ըստ նրա, ապացուցում է այն հանգամանքը, որ նախկինում հզոր մոտ 10 կուսակցություններ զրոյացան։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես ավագանիում մանդատները վայր դնելու հավանականությանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաժարականին, Տիգրան Կարապետյանն ասել, որ նախարարի հրաժարականն ինքը քաղաքական գործընթացների հետ չի կապում, ուղղակի նա չէր համապատասխանում իր պաշտոնին։
-Ինչ վերաբերում է ավագանիում տեղի ունեցող գործընթացներին, այստեղ ռեսուրսի բաշխման մասին է խոսքը՝ վարչության պետերի, թաղապետերի և այլն, որտեղ ԲՀԿ-ն ցանկանում է ունենալ իր մասը, իսկ իշխանությունը չի ցանկանում այդ ռեսուրսով կիսվել ԲՀԿ-ի հետ, և այդ կոնֆլիկտներն օբյեկտիվ են ու կշարունակվեն,- նշել է Տիգրան Կարապետյանը։
Անդրադառնալով նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ անդամ դառնալու փաստին, նա նշել է, որ վարչապետին մի քանի անգամ առաջարկ է եղել գլխավորել ՄԻԱԿ կուսակցությունը, սակայն ՄԻԱԿ-ի սխալներից ելնելով՝ դա չստացվեց, այնուհետև միտում կար, որ նա Արմենական Ռամկավար կուսակցությունը ղեկավարեր, ինչը ևս չստացվեց, և նրա ՀՀԿ անդամ չլինելու իմաստը կորել էր։
-Բացի դրանից, դա դրդում էր նաև ԲՀԿ-ին՝ միշտ անվստահություն հայտնել վարչապետին՝ չընդդիմանալով Հանրապետական կուսակցությանը։ Այսուհետ եթե ԲՀԿ-ն անվստահություն հայտնի վարչապետին, ակամայից պետք է անվստահություն հայտնի Հանրապետական կուսակցությանը,- ընդգծել է նա։

7or.am