ՌԴ Իրկուտսկ քաղաքի աստղադիտարանի աշխատակիցները հայտնել են, որ խոշոր երկնաքար է ընկել Բայկալ լիճ:
Ինչպես տեղեկացնում է «Живая Кубань»-ը, Իրկուտսկի պետական համալսարանի աստղադիտարանի աշխատակիցների տվյալներով՝ երկնաքարը նկատվել էր դեռ հոկտեմբերի 22-ին, սակայն նրա մասին տեղեկությունները հրապարակվել են միայն այսօր:
Երկնաքարը 67,2 կմ բարձրության վրա արձանագրել են Տունկինսկայա հովտում գտնվող աստղադիտարանի երկու ավտոմատ դիտարկման կայանները։ 62,1 կմ բարձրության վրա այն անհասանելի է դարձել կայանների համար:
Երկնաքարի արագությունը հայտնաբերման կետում չի գերազանցել 13 կմ/վրկ–ն, իսկ դիտարկվող հատվածի վերջում այն կազմել է 10 կմ/վրկ:
Գիտնականները ենթադրում են, որ երկնային մարմինն ընկել է Բայկալի ափերից 1 կմ հեռավորության վրա՝ Բոլշոյե Գոլոուստնոյե գյուղի շրջանում:
Հսկայական երկնաքար է ընկել Բայկալ (տեսանյութ)

7or.am