Քաղաքական

28.10.2015 13:30


Եգիպտոսի իշխանությունները հերքել են ԻԼԻՊ–ի ահաբեկիչների շարքում ՀՀ քաղաքացի լինելու լուրը

Եգիպտոսի իշխանությունները հերքել են ԻԼԻՊ–ի ահաբեկիչների շարքում ՀՀ քաղաքացի լինելու լուրը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորման ձերբակալված անդամների շարքում հայեր չկան:

«Արմենպրես»­-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ի պատասխան Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա»,­- հայտնել է նա:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ­-ն գրել էր, թե Կահիրեում ձերբակալվել են ԻԼԻՊ–ի մի խումբ զինյալներ, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրել Եգիպտոսի հանգստավայրերում:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը