Աշխարհ

28.10.2015 13:05


Իրանը Սիրիայի հարցով բանակցությունների վերաբերյալ հրավեր կստանա հոկտեմբերի 30–ին

Իրանը Սիրիայի հարցով բանակցությունների վերաբերյալ հրավեր կստանա հոկտեմբերի 30–ին

Սպասվում է, որ Իրանը Սիրիայի հարցով կայանալիք միջազգային բանակցություններին մասնակցելու պաշտոնական հրավերը կստանա հոկտեմբերի 30–ին։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Նրա խոսքերով՝ բանակցություններին 10 մասնակից կժամանի։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրները ձգտելու են համաձայնության հասնել Սիրիայում իշխանության հանձնման հարցի շուրջ, որի արդյունքում կձևավորվի նոր կառավարություն՝ առանց Բաշար Ասադի։

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Իրանի իշխանություններն առաջին անգամ կհրավիրվեն Սիրիայի հարցով միջազգային բանակցություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը