Աշխարհ

28.10.2015 10:56


Թուրքիայից ժամանած ինքնաթիռներն ԻՊ 500 գրոհային են փախցրել

Թուրքիայից ժամանած ինքնաթիռներն ԻՊ 500 գրոհային են փախցրել

Թուրքիայից Եմեն ժամանած 4 ինքնաթիռ երկրից դուրս է հանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 500 զինյալի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Ալի Մայհուբը:

«Հոկտեմբերի 26-ին, հետախուզական տվյալների համաձայն, Եմենի Ադեն քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել Թուրքիայից ժամանած չորս ինքնաթիռ, որից երկուսը պատկանում է թուրքական ավիաուղիներին, մեկը՝ Քաթարի, ևս մեկը՝ ՄԱԷ-ի: Օդանավերում գտնվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 500 զինյալ: Նրանց դուրս են բերել Սիրիայից՝ փրկելով ռուսաստանյան ավիահարվածներից»,-հայտնել է Մայհուբը՝ հավելելով, որ ահաբեկիչներին դիմավորել են սաուդյան կոալիցիայի սպաները, որոնք դուրս են բերել նրանց օդանավակայանից երեք խմբով:

Առաջին խումբն ուղևորվել է Մանդեբ նահանգի Էլ Բաբ քաղաք, երկրորդը՝ Մաարիբ, երրորդը՝ Ջազան և Ասիր սաուդյան նահանգներ:

Ահաբեկիչները մասնակցելու են վերջերս հուսիթների հետ պայքարում մեծ կորուստներ կրած վերգետնյա կոալիցիայի ուժերի ռազմական գործողություններին։

Առկա տեղեկությունների համաձայն՝ մոտ ժամանակներս ԻՊ ահաբեկիչների դուրս բերումը Սիրիայից շարունակվելու է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը