Դատարանն արդարացրել է Էրդողանին բռնապետ անվանած ուսանողներին
Դատարանն արդարացրել է Թուրքիայի նախագահ ՌեջեփԹայիփԷրդողանին բռնապետ անվանած Էսքիշեհիրի Անադոլու համալսարանի երկու ուսանողներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Nokta» պարբերականը։
Այդ ուսանողներն Անադոլու համալսարանի շենքի պատին պաստառ էին փակցրել, որի վրա պատկերված էր Էրդողանը՝ «Բռնապետերինփողոցումենտապալում» գրությամբ։
Դրանից հետո ուսանողների դեմ հետաքննություն էր սկսվել՝ Էրդողանին վիրավորելումեղադրանքով։ Բայց դատարանը որոշել է, որ բռնապետ անվանելը քաղաքականքննադատությունէ, այլ ոչթեվիրավորանք։
Դատարանն արդարացրել է Էրդողանին բռնապետ անվանած ուսանողներին
Դատարանն արդարացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ անվանած Էսքիշեհիրի Անադոլու համալսարանի երկու ուսանողներին։ Այս մասին հայտնում է թուրքական «Nokta» պարբերականը։
Այդ ուսանողներն Անադոլու համալսարանի շենքի պատին պաստառ էին փակցրել, որի վրա պատկերված էր Էրդողանը՝ «Բռնապետերին փողոցում են տապալում» գրությամբ։
Դրանից հետո ուսանողների դեմ հետաքննություն էր սկսվել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով։ Բայց դատարանը որոշել է, որ բռնապետ անվանելը քաղաքական քննադատություն է, այլ ոչ թե վիրավորանք։
7or.am