Աշխարհ

28.10.2015 10:02


Օբաման Սաուդյան Արաբիայի թագավորի հետ քննարկել է «սիրիական ընդդիմությանն» ավելի մեծ աջակցություն ցույց տալու հարցը

Օբաման Սաուդյան Արաբիայի թագավորի հետ քննարկել է «սիրիական ընդդիմությանն» ավելի մեծ աջակցություն ցույց տալու հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ–Ազիզ ալ–Սաուդի հետ։
Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտարարել են Սպիտակ տնից։

Նշվում է, որ կողմերը քննարկել են «սիրիական չափավոր ընդդիմությանը» տրվող օգնության մեծացման հնարավորությունը։

Օբաման և Սալմանը նաև ընդգծել են կողմերի համատեղ գործողությունների անհրաժեշտությունը «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում։

«Երկու երկրների առաջնորդները խոստացել են սերտ շփում պահպանել այդ և նմանատիպ հարցերի առնչությամբ և ևս մեկ անգամ հավաստիացրել իրար ԱՄՆ–ի և Սաուդյան Արաբիայի միջև ամուր և կայուն համագործակցության մասին»,–նշել են Սպիտակ տնից։

Նշենք, որ ավելի վաղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հեռախոսազրույց ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ, որի ժամանակ քննարկվել էր Սիրիայում տիրող իրավիճակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը