24-ամյա երիտասարդը փորձել է Կիևյան կամրջից իրեն ցած նետել
4-5 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կարողացել են կանխել երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Երիտասարդները կամրջով անցնելիս են եղել, երբ նկատել են, որ մի տղա անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Բարեբախտաբար, երիտասարդ տղաները կարողացել են ճիշտ կողմնորոշվել և ինքնասպանության փորձ կատարող տղային մեծ դժվարությամբ հետ են բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ինչից հետո ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Երիտասարդ տղան ծայրահեղ այդ քայլին էր դիմել, քանի որ բողոքում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Վահանից: Նա անընդհատ ասում էր, որ Վահանն է պատճառը, որ ստիպված դիմում եմ այս քայլին:
Գ. Շամշյանի տեղեկություններով` այդ երիտասարդը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 17 փողոցի բնակիչ, 24-ամյա Էդգար Մարտիրոսյանն է:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։