Զավենիչն ընտրել է «Դհոլանալ, դհոլանալ մինչև վերջ» կարգախոսը
Հոկտեմբերի 27-ը լուրջ հարված էր մեր պետականությանը, և այս օրերին ճիշտ կլինի խոսել այն մասին, թե ինչպես զարգացնել մեր պետությունը, որպեսզի նման ողբերգություններ մենք այլևս չտեսնենք: Բայց կան մարդիկ, ովքեր հոկտեմբերի 27-ն օգտագործում են իշխանահաճո «դհոլությամբ» զբաղվելու համար, և այս գործում առաջամարտիկ է Արամ Զավենի Սարգսյանը: Նա բոլորից շատ պետք է շահագրգռված լինի նրանում, որ մեր պետությունում չկրկնվի հոկտեմբերի 27-ը, բայց, արի ու տես, որ նա՝ Զավենիչը, այս առիթն օգտագործում է Քոչարյանի, Ծառուկյանի ու արդեն նաև Արա Աբրահամյանի դեմ իշխանահաճո քարոզչություն իրականացնելու համար: Հավանաբար, այս քայլերով Զավենիչը փորձում է զբաղեցնել Մամիկոնիչի կողմից թափուր թողնված «գլխավոր ընդդիմադիր դհոլի» պաշտոնը:
Հետաքրքիրն այն է, որ հոկտեմբերի 27-ին, ի տարբերություն Արամի, իրեն շատ պարկեշտ պահեց նրա եղբայր Արմեն Սարգսյանը, ով կիսվեց լրագրողների հետ իր մտքերով՝ կապված 16 տարի առաջ տեղ գտած ողբերգության մասին, և չներխուժեց իշխանական քարոզչական ասպարեզ:
Հավանաբար, Զավենիչն, ի տարբերություն իր եղբոր, ընտրել է «Դհոլանալ, դհոլանալ մինչև վերջ» կարգախոսը:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից