Աշխարհ

27.10.2015 21:45


«Sony»–ն չի հրաժարվի սմարթֆոնների արտադրությունից

«Sony»–ն չի հրաժարվի սմարթֆոնների արտադրությունից

Չնայած բազմաթիվ խոսակցություններին՝ ճապոնական «Sony» ընկերությունը չի պատրաստվում հրաժարվել սմարթֆոնների արտադրությունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Вести.Ru.»-ն, հայտարարել է ընկերության Թայվանի գրասենյակի ղեկավար Ջոնաթան Լինը, ով հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է կատարելագործել սմարթֆոնների էկրանները, մարտկոցները և տեսախցիկները:

Լինը նշել է, որ վաճառքի խթանման նպատակով «Sony Mobile»–ը պատրաստվում է ավելի շատ մարքեթինգային ռեսուրսներ գրավել, ինչի շնորհիվ ընկերությունը նախատեսում է զբաղեցնել «Android» հարթակում աշխատող սմարթֆոնների թայվանական շուկայի 30%-ը: Բացի այդ, ընկերությունը նախատեսում է Փաթհումթհանի նահանգում սմարթֆոնների արտադրման առաջին գործարանը կառուցել, որի շինարարական աշխատանքները դադարեցվել էին 2011թ, խոշոր ջրհեղեղի պատճառով: Գործարանում իրականացվելու է «Xperia» սմարթֆոնների արտադրման ողջ ընթացքը: Ձեռնարկության գործարկումը նախատեսվում է 2016թ.:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը