Աշխարհ

27.10.2015 16:07


Թուրքիան դատարան հայց է ներկայացրել «Գազպրոմի» դեմ

Թուրքիան դատարան հայց է ներկայացրել «Գազպրոմի» դեմ

Թուրքիան Ռուսաստանի «Գազպրոմ»-ի դեմ հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունից տեղեկացրել են, որ հայցը վերաբերում է վառելիքի մատակարարման մասին պայմանագրի պայմանների վերանայմանը։

Թուրքական «Botas» պետական ընկերությունից էլ հայտնել են, որ խոսքը 2014թ. դեկտեմբերի 29-ի պայմանագրի՝ հետադարձ ուժով վերանայման մասին է։

Նշվում է, որ դեռ մեկ տարի առաջ ՌԴ–ն և Թուրքիան պայմանավորվել էին ռուսական գազի սակագնի նվազեցման մասին, սակայն դա կապվել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման թույլտվության հետ։ Թուրքիայում կառավարությունը փոխվել է, և գազամուղի կառուցման մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է։ Չի ստորագրվել նաև զեղչի մասին պայմանագիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը