Ավստրիացի թոշակառուների տունը հրամայել են քանդել մերկ հարևանուհու պատճառով
Ավստրիայի Մինինգ քաղաքի թոշակառուներն իշխանություններից ծանուցում են ստացել, որում պահանջ է դրվել քանդել տունը, որում տարեց զույգն ապրում է 1971 թվականից: Ինչպես տեղեկացնում է «The Local»-ը, փաստաթղթում նշված է, որ շենքը խախտում է պլանավորման մասին օրենքը, և այն պետք է ոչնչացվի 4 ամսվա ընթացքում: Ամուսինների կարծիքով դա իրենց հարևանուհու ձեռքի գործն է:
Տարեց զույգը պատմել է, որ իրենց հարևանուհին սիրում է մերկ լողանալ իր այգում գտնվող լճակում: Տների միջև աճող «կենդանի» ցանկապատը երկար ժամանակ թաքցնում էր կնոջն օտար աչքերից, սակայն երբ բուսական ցանկապատն այնքան է աճել, որ սկսել է խոչընդոտել արևի լույսի ներթափանցմանը, թոշակառուները որոշել են նոսրացնել այն: Այդ քայլից հետո հարևանուհին պարզել է, որ տան պլանավորման թույլտվությունն ամուսնական զույգը ստացել է դեռ 1968թ., սակայն նախկին հարևանների հետ համաձայնության գալով՝ փոխել է սկզբնական նախագիծը՝ առանց իշխանություններից թույլտվություն ստանալու:
Կինը դիմել է դատարան՝ հայտնելով, որ շենքի նախագիծը խախտում է շինարարական օրենքները. հարևանների տան ու ցանկապատի միջև տարածությունը չափազանց փոքր է, իսկ տանիքը թույլատրվածից մեծ է:

7or.am