ՌԴ խանութներից սխալ անցքերի պատճառով հեռացվել են փափուկ ոզնիները
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Վլադիմիր քաղաքում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Говорит Москва»-ն, գնորդներին վրդովեցրել է խաղալիքների վրա սեռական օրգան հիշեցնող անցքի առկայությունը: Ըստ աղբյուրի՝ տարօրինակ խաղալիք ոզնիներին հայտնաբերել են «ТВ МИГ» խմբագրության աշխատակիցները:
16+խմբի աղջիկ ոզնիներին չինական արտադրողներն առաջնային սեռական հատկանիշով են օժտել: Ուշագրավն այն է, որ խաղալիքները նախատեսված են 3 տարեկանից բարձր երեխաների համար, ինչը լուրջ վրդովմունք է առաջացրել:
Վլադիմիրի շրջանի երեխաների իրավունքների հանձնակատար Գենադի Պրոխորիչևը հայտնել է, որ խաղալիքների նկարների հրապարակումից հետո ոզնիներին հանել են վաճառքից:
«Իրականում անցքի մեջ տեղավորվում է մատի կեսը: Ինձ մոտ միանգամից հարց ծագեց՝ գուցե դա պո՞րտն է: Սակայն այն պորտի ձև չունի, երկրորդ՝ փոքրիկ անցք է: Ես միանգամից զանգահարեցի «Գլոբուս»-ի ոչ պարենային ապրանքների գծի փոխտնօրենին: Նա, իհարկե, նույնպես ծիծաղեց: Դրանից հետո ևս մեկ անգամ զանգահարեցի, և նա ասաց, որ ապրանքը հանել են վաճառքից», - պատմել է Պրոխորիչևը:
ՌԴ խանութներից սխալ անցքերի պատճառով հեռացվել են փափուկ ոզնիները
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Վլադիմիր քաղաքում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Говорит Москва»-ն, գնորդներին վրդովեցրել է խաղալիքների վրա սեռական օրգան հիշեցնող անցքի առկայությունը: Ըստ աղբյուրի՝ տարօրինակ խաղալիք ոզնիներին հայտնաբերել են «ТВ МИГ» խմբագրության աշխատակիցները:
16+ խմբի աղջիկ ոզնիներին չինական արտադրողներն առաջնային սեռական հատկանիշով են օժտել: Ուշագրավն այն է, որ խաղալիքները նախատեսված են 3 տարեկանից բարձր երեխաների համար, ինչը լուրջ վրդովմունք է առաջացրել:

7or.am