Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Հոնդայի Ֆիտ»–ը գլորվել է ձորը (լուսանկար)
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11.35-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` թիվ 51 ՀՓՋ պետի տեղակալը (Երևան գալու ճանապարհին) տեղում տուժածին ցուցաբերել է առաջին բուժօգնություն, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:
Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ում, «Հոնդայի Ֆիտ» մակնիշի HHB-515 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 50 մ):
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ուղևոր` 1979 թ. ծնված Ջ. Ս.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: