Աշխարհ

27.10.2015 19:42


Հայտնի է աշխարհի ամենահարուստ չինացին

Հայտնի է աշխարհի ամենահարուստ չինացին

«Alibaba» համացանցային ընկերության հիմնադիր Ջեք Ման «Forbes»-ի ամենահարուստ չինացիների ցուցակում զիջել է իր տեղն անշարժ գույքի շուկայում աշխատող, գործարար Վան Ձյանլինին, որի ունեցվածքը գնահատվում է 30 մլրդ դոլար:

«РБК»-ի փոխանցմամբ՝ Վան Ձյանլինի հիմնական բիզնեսը «Wanda Group» կազմակերպությունն է, որը հանդիսանում է կինոթատրոնների աշխարհի խոշորագույն ցանցի օպերատոր:

Երկրորդ տեղում հայտնված Ջեք Մայի ունեցվածքը կազմում է 21,8 մլրդ դոլար: Նշվում է, որ գործարարն իր տեղը զիջել է այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերի առաջին հրապարակային վաճառքից հետո ներդրողների թիվը պակասել է:

Ամենահարուստ չինացիների ցուցակի երրորդ տեղում «Tencent» չինական համացանցային ընկերության համահիմնադիր Մա Հուաթենն է, որի ունեցվածքը գնահատվել է 17,6 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 14,4 մլրդ դոլարի համեմատ: Իսկ ահա ցուցակի չորրորդ և հինգերորդ տեղերում են «Xiaomi» սմարթֆոններ արտադրող ընկերության հիմնադիր Լեյ Ձյունը (13,2 մլրդ դոլար) և արբանյակների ու պղնձե ապրանքների արտադրությամբ զբաղվող «Amer International Group»-ի հիմնադիր Վան Վենինը, որի ունեցվածքը կազմել է 12,1 մլրդ դոլար:

Նշվում է, որ վերջին 10 տարվա ընթացքում Չինաստանը միլիարդատերերի թվի աճով առաջատարն է: Ցուցակում հայտնված գործարարների ունեցվածքի ընդհանուր թիվը կազմում է 450 մլրդ դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը