Ըստ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերի 27-ի մեջ նաև Վազգենն է մեղավոր (տեսանյութ)
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանիխոսքով` մեր երկրում չկար մի անհատ, որ կարողանար ձեռք բարձրացնել Վազգեն Սարգսյանի կամ Կարեն Դեմիրճյանի վրա: Այս մասին հայտնում է «armlur.am»–ը։
«Էդքան քաշը չէր հերիքի: Ուրիշ բան է, որ կարողացել են ուրիշների հետ աչքերը փակել տալ կամ ձայն չհանել, լռել կամ խանգարել բացահայտմանը»,–նշել է նա:
Արմեն Սարգսյանի խոսքով` եթե լինի բացահայտման հնարավորություն, ապա ներկայիս նախագահը, ով նախկինում ազգային անվտանգության նախարար էր, ինքը կբացահայտի:
«Ես այն կարծիքին եմ, որ անձամբ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի: Միակ մեղավորությունն այն էր, որ այդ ժամանակաշրջանում ազգային անվտանգությունը թերացել էր իր աշխատանքների մեջ: Բայց կար նաև իմ եղբոր մեղավորությունը. Վազգեն Սարգսյանին սպանելու փորձեր, խոսակցություններ մշտապես եղել են, և այս պարագայում նա անլուրջ է մոտեցել այս հարցին», – հավելեց նա:
Ըստ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերի 27-ի մեջ նաև Վազգենն է մեղավոր (տեսանյութ)
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի խոսքով` մեր երկրում չկար մի անհատ, որ կարողանար ձեռք բարձրացնել Վազգեն Սարգսյանի կամ Կարեն Դեմիրճյանի վրա: Այս մասին հայտնում է «armlur.am»–ը։
«Էդքան քաշը չէր հերիքի: Ուրիշ բան է, որ կարողացել են ուրիշների հետ աչքերը փակել տալ կամ ձայն չհանել, լռել կամ խանգարել բացահայտմանը»,–նշել է նա:
Արմեն Սարգսյանի խոսքով` եթե լինի բացահայտման հնարավորություն, ապա ներկայիս նախագահը, ով նախկինում ազգային անվտանգության նախարար էր, ինքը կբացահայտի:
«Ես այն կարծիքին եմ, որ անձամբ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի: Միակ մեղավորությունն այն էր, որ այդ ժամանակաշրջանում ազգային անվտանգությունը թերացել էր իր աշխատանքների մեջ: Բայց կար նաև իմ եղբոր մեղավորությունը. Վազգեն Սարգսյանին սպանելու փորձեր, խոսակցություններ մշտապես եղել են, և այս պարագայում նա անլուրջ է մոտեցել այս հարցին», – հավելեց նա:
Մանրամասները՝ «armlur.am»–ում։