Աշխարհ

27.10.2015 11:42


ԻՊ–ն պայթեցրել է Փալմիրայի հնագույն սյուները (տեսանյութ)

ԻՊ–ն պայթեցրել է Փալմիրայի հնագույն սյուները (տեսանյութ)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում պայթեցրել են Փալմիրայի հնագույն երեք սյուն՝ նախապես դրանց վրա կապելով 3 մարդու։ Այս մասին հայտնում է «Գազետա»–ն։

Հիշեցնենք, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել էին նաև Փալմիրայում գտնվող անտիկ դարաշրջանի գլխավոր հուշարձանը՝ II դարում կառուցված Հաղթական կամարը։

Այդ նպատակով ահաբեկիչները մեծ քանակությամբ պայթուցիկ էին կիրառել։

Սիրիայի հնագիտական հուշարձանների պահպանման պետական գործակալության ղեկավարը հայտարարել էր, որ եթե Փալիմիրան շարունակի մնալ ԻՊ վերահսկողության ներքո, ապա դատապարտված է։

Նշենք, որ Փալմիրայի ավերակներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կառույցների ցանկում։

Ավելի վաղ ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները Փալմիրայում պայթյուն էին իրականացնել, որի արդյունքում մասնակի փլուզվել էր Բելա տաճարը՝ քաղաքի հիմնական սրբատեղիներից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը