Աշխարհ

27.10.2015 11:32


Ուկրաինայի ԿԸՀ–ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները

Ուկրաինայի ԿԸՀ–ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է հրապարակել տեղական ընտրությունների նախնական արդյունքները։ Համապատասխան տվյալները զետեղված են ԿԸՀ կայքում։

Հանձնաժողովի տվյալներով՝ գյուղական համայնքի 40 ղեկավար է ընտրվել Վիննիցկոյի, Դնեպրոպետրովսկի, Իվանո–Ֆրանկովսկի, Լվովի, Կիևի, Կիրովոգրադի, Պոլտավսկի, Սումսկի, Խարկովի և Չերնովեցկի շրջաններում։

Նշվում է, որ ընտրվածների մեծ մասն ինքնաառաջադրված թեկնածուներն են (31), ««Պյոտր Պորոշենկոյի դաշինք». «Համերաշխություն»» կուսակցությունից ընտրվել է 8, «Վերածնունդ» կուսակցությունից՝ 1 ղեկավար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղական ընտրություններում մարդկանց մասնակցությունը 46,62% է կազմել։ Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել էր Տերնոպոլսկի շրջանում (56,31%), ամենացածրը՝ Դոնեցկում (31,65%)։ Կիևում այդ թիվը 41,87% էր կազմել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը