Սիրիայի բանակը հայտարարել է Թուրքիային սահմանակից իշխող բարձունքի գրավման մասին
Սիրիայի կառավարական բանակը երկրի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանակից շրջաններում, մի քանի իշխող բարձունք է գրավել։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Սիրիայի ԶՈւ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ալի Մայհուդը։
Բարձրաստիճան զինվորականի խոսքերով՝ Սիրիայի ԶՈւ–ն ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերին և նրանց հրամանատարական կետերին Ջուբ–ալ–Ահմար շրջանում՝ թուրքական սահմանի մոտ։ Սալմայի շրջանում և հարակից ավաններում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում մի քանի տասնյակ ահաբեկիչ է սպանվել։
Բացի այդ, Սիրիայի կառավարական բանակը կենդանի ուժ ու տեխնիկա է ոչնչացրել Դեյր–էզ–Զորում։Երկրի հյուսիսում՝ Իդլիբ գավառում, և Կենտրոնական Հոմսում Սիրիայի ՌՕՈւ–ն ոչնչացրել է ահաբեկիչների հրամանատարական կետեր՝ սպանելով մի քանի տասնյակ գրոհային, այդ թվում՝ նրանց դաշտային հրամանատարներին։ Ավիահարվածներ են հասցվել նաև Հալեպի Արքիլ, Արևելյան Սաֆիր և Նայրոբ բնակավայրերում տեղակայված ԻՊ դիրքերին։
Միաժամանակ, բանակը շարունակում է գրոհել Էլ–Քունեյթրայի ուղղությամբ՝ Իսրայելին սահմանակից Հոլանի բարձունքների շրջանում։ Ռազմական գործողությունների արդյունքում գրավվել է Դագրաթ ալ–Քյասարա բնակավայրը։
Մայհուբը հավելել է, որ ռազմական գործողությանը մասնակցել է «ժողովրդական աշխարհազորը»։
Սիրիայի բանակը հայտարարել է Թուրքիային սահմանակից իշխող բարձունքի գրավման մասին
Սիրիայի կառավարական բանակը երկրի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանակից շրջաններում, մի քանի իշխող բարձունք է գրավել։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Սիրիայի ԶՈւ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ալի Մայհուդը։
Բարձրաստիճան զինվորականի խոսքերով՝ Սիրիայի ԶՈւ–ն ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերին և նրանց հրամանատարական կետերին Ջուբ–ալ–Ահմար շրջանում՝ թուրքական սահմանի մոտ։ Սալմայի շրջանում և հարակից ավաններում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում մի քանի տասնյակ ահաբեկիչ է սպանվել։
Բացի այդ, Սիրիայի կառավարական բանակը կենդանի ուժ ու տեխնիկա է ոչնչացրել Դեյր–էզ–Զորում։ Երկրի հյուսիսում՝ Իդլիբ գավառում, և Կենտրոնական Հոմսում Սիրիայի ՌՕՈւ–ն ոչնչացրել է ահաբեկիչների հրամանատարական կետեր՝ սպանելով մի քանի տասնյակ գրոհային, այդ թվում՝ նրանց դաշտային հրամանատարներին։ Ավիահարվածներ են հասցվել նաև Հալեպի Արքիլ, Արևելյան Սաֆիր և Նայրոբ բնակավայրերում տեղակայված ԻՊ դիրքերին։

7or.am