ՌԴ ավիացիան ընդարձակ տարածություն է բացել սիրիական բանակի առաջխաղացման համար (տեսանյութ)
Վերջին օրերի ընթացքում ռուսական ինքնաթիռները Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» մոտ 300 օբյեկտ են ոչնչացրել։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ավիացիան գործում էր միաժամանակ 6 գավառում՝ աջակցելով կառավարական զորքերի ձեռնարկած գրոհին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ արդեն չեզոքացվել է մի քանի ամրացված պաշտպանական շրջան։ Բացի այդ, նախորդ գիշեր ՌԴ ՌՏՈւ–ին հաջողվել է հայտնաբերել և ոչնչացնել հակառակորդի մի քանի ռազմական շարասյուն՝ պարենով և ռազմամթերքով։
Ռուսական ավիացիայի գործողությունները հնարավորություն են տալիս սիրիական բանակին արագորեն առաջանալ բոլոր ուղղություններով։ Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ռմբակոծիչներն ահաբեկիչների 94 օբյեկտ են ոչնչացրել, 3 ամրակետ Սալմայի շրջանում՝ Լաթաքիայից30 կմ հեռավորության վրա։ Ռուսական ավիախումբը մեծացնում է հարվածների ակտիվությունը նաև Հալեպում, որտեղ ներկայումս լարված մարտեր են ընթանում։
«Հալեպի Հիբրաթ–էլ–Ամիա բնակավայրի շրջանում անօդաչուների միջոցով լեռնային անտառապատ տեղանքում ԻԼԻՊ–ի խոշոր հենակետ է բացահայտվել՝ բարձր անցանելիությամբ բազմաքանակ ավտոմեքենաներով, որոնք զինված էին մեծ տրամաչափի գնդացիրներով, զենիթային Зу-23 հրանոթներով և ականանետերով։ Այդ տեղեկատվությունն այլ ուղիներով մեկ անգամ ևս ճշտելուց հետո երկու Су-24 ռմբակոծիչների հարվածներով ահաբեկիչների հենակետը և այնտեղ տեղակայված ավտոմոբիլային ողջ տեխնիկան ոչնչացվել է»,– ասել է ՌԴ ՊՆ պաշոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Իսլամականները փորձում են վերականգնել կորուստները՝ Սիրիայի արևելյան շրջաններից զենք և ռազմամթերք փոխադրելով։ Առաջին հերթին այդ հոսքն իրականանում է Ռաքքայից, սակայն այդ քարավանները հայտնաբերվում են և գերճշգրիտ հարվածներով ոչնչացվում։
Ռուսական ռմբակոծիչների օդաչուները հարվածներ են հասցնում օդում քողարկված. նրանց թիկունքում հսկում են Су-30СМ կործանիչները։ Եթե կործանիչները երկինք են բարձրանում ռմբակոծիչներից մի քանի րոպե շուտ՝ քողարկելու նրանց վերևից, ապա այդ դեպքում «Հմեյմիմ» օդակայանում մշտապես հերթապահում են ուղղաթիռները։ Նրանք շրջափակում են «Հմեյմիմն» օդից. 20 կմ հեռավորությամբ գտնվում է ռազմաճակատը, որտեղից չի բացառվում տհաճ անակնկալը։ Սակայն պտուտակաթևերի անձնակազմերը մշտապես պատրաստ են պատասխան հարված հասցնելուն։
Օդային տարածությունում նման մարտակարգով պարեկություն են անում Ми-24 հետևող ուղղաթիռները, որոնք ընթանում են առավելագույն ցածրությամբ՝ շրջանցելով ռելիեֆի անհարթությունները։
Ռուսական ավիացիայի աջակցությամբ սիրիական բանակը գրոհում է միաժամանակ երեք ուղղություններով։ Ցամաքային գործողությունների արդյունքում հաջողվել է իսլամականների մի քանի ստորաբաժանում շպրտել Դամասկոսից, իսկ Արևմտյան Գութայում ամբողջությամբ ոչնչացվել է «Իթթիհադ Աջնադ–աշ–Շամ» ահաբեկչական խմբավորման ջոկատներից մեկը։ Հոմսում սիրիական բանակը ոչնչացրել է ահաբեկչական խմաբավորման շտաբ–բնակարանը, ընդլայնել Հալեպի շրջանի պլացդարմը։ Ներկայումս նրանք նոր հարվածներ են հասցնում Սալմայի և Հան–Շեյհունի ուղղությամբ, որտեղ տեղակայված են «Ջեբհաթ ան–Նուսրայի» հենակետերը։ Սիրիացի զինվորականները հաջողությունների են հասել անգամ ահաբեկիչների կողմից շրջափակված Դեյր–էզ–Զորում, որտեղ իսլամականների կենդանի ուժ և տեխնիկա են ոչնչացրել։
ՌԴ ավիացիան ընդարձակ տարածություն է բացել սիրիական բանակի առաջխաղացման համար (տեսանյութ)
Վերջին օրերի ընթացքում ռուսական ինքնաթիռները Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» մոտ 300 օբյեկտ են ոչնչացրել։ «vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ավիացիան գործում էր միաժամանակ 6 գավառում՝ աջակցելով կառավարական զորքերի ձեռնարկած գրոհին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ արդեն չեզոքացվել է մի քանի ամրացված պաշտպանական շրջան։ Բացի այդ, նախորդ գիշեր ՌԴ ՌՏՈւ–ին հաջողվել է հայտնաբերել և ոչնչացնել հակառակորդի մի քանի ռազմական շարասյուն՝ պարենով և ռազմամթերքով։
Ռուսական ավիացիայի գործողությունները հնարավորություն են տալիս սիրիական բանակին արագորեն առաջանալ բոլոր ուղղություններով։ Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ռմբակոծիչներն ահաբեկիչների 94 օբյեկտ են ոչնչացրել, 3 ամրակետ Սալմայի շրջանում՝ Լաթաքիայից 30 կմ հեռավորության վրա։ Ռուսական ավիախումբը մեծացնում է հարվածների ակտիվությունը նաև Հալեպում, որտեղ ներկայումս լարված մարտեր են ընթանում։

7or.am