Աշխարհ

27.10.2015 07:18


Կանադայի բնակիչները խաբել են ժամանակին հանուն մահացու հիվանդ երեխայի (տեսանյութ)

Կանադայի բնակիչները խաբել են ժամանակին հանուն մահացու հիվանդ երեխայի (տեսանյութ)

Այս տարի կանադական Սենթ Ջորջ քաղաքում Ծննդյան տոները սովորականից շուտ են վրա հասել։ Քաղաքի բնակիչները տոնը նշել են 7–ամյա Էվան Լևերսեյջի ընտանիքի հետ, որի ուղեղում մոտ 2 տարեկանում չարորակ ուռուցք են հայտնաբերել։

Բժիշկների խոսքերով՝ Էվանը կարող է չհասցնել ապրել մինչև օրացուցային Սուրբ ծնունդ, ինչի համար էլ տեղացիները որոշել են խաբել ժամանակին։ Քաղաքում զարդարված եղևնիներ են հայտնվել, արհեստական ձյուն։ Էվանի համար սուրբծննդյան շքերթ են կազմակերպել, իսկ տոնակատարության վերջում տղան հանդիպել է Սանտա Քլաուսին և զբոսնել նրա կառքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը