Քաղաքական

26.10.2015 16:39


Էլինար Վարդանյան. «ՀՀ–ում ամեն տարի խախտումներն ավելանում են և պահպանվում են»

Էլինար Վարդանյան. «ՀՀ–ում ամեն տարի խախտումներն ավելանում են և պահպանվում են»
ՄԻՊ-ի «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր ելույթի սկզբում ասաց, որ արդեն երկրորդ տարին է՝ ելույթը սկսում է նույն ձևակերպմամբ. «ՀՀ–ում ամեն տարի խախտումներն ավելանում են և պահպանվում են, պարզապես փոխում են իրենց բնույթը: Այս մասին ասել եմ նաև նախորդ տարի»,-ասաց Վարդանյանը:
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ 2015 թվականի զարգացումները տեսնելով՝ 2016 թվակականին էլ պատկերը նույն է լինելու, իսկ խախտումները կրկնվելու են ավելի արմատացած ձևով, որովհետև եթե ՄԻՊ-ը խոսում է 180 խախտումների մասին, ապա դա վկայությունն է այն բանի, որ խախտվել են հազարավոր մարդկանց իրավունքներ:
Անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքներին՝ Վարդանյանն ասաց, որ ՄԻՊ զեկույցը քննարկելիս հրավիրվել են այն ոլորտներիի պատասխանատուները, որտեղ մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել, իսկ այդ ոլորտներից մեկի` դատախազության ներկայացուցիչը չի ներկայացել քննարկմանը:

«Քննարկումների ժամանակ, որտեղ ներկայացել էին արդարադատության, կրթության, առողջապահության, ոստիկանության և այլ ոլորտների ներկայացուցիչներ, պարզ դարձավ, որ գետատեսչությունները խնդիրների մասին լսելիս միշտ խոստովանում են, որ կա խնդիր, և վերջ, առօրյա խոսակցականով ասած՝ խոստովանում են, որ ոլորտում խնդիրներ կան զուտ անցավ գլուխը ցավի տակ չդնելու համար և անցնում են առաջ»,- ասաց Էլինար Վարդանյանը:

Հարակից զեկուցողը տեղեկացրեց, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան դատախազության, արդարադատության, ոստիկանությունյան, առողջապահության ոլորտներում:
«Դատախազությունը խախտումների մասին մեր գրավոր հարցմանը պատասխանեց, սակայն հիմնականում նրանք նշել էին, որ գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ անհամաձայնություն ունեն: Նրանք պնդում են, որ հնարավոր ամեն բան անում են, որպեսզի խնդիրները նվազեն: Ոստիկանությունը խոստովանեց, որ կան խնդիրներ, և 2014 թվականին եղել են դեպքեր, երբ խաղաղ հավաքների ժամանակ սահմանափակվել են քաղաքացիների իրավունքները, ազատ տեղաշարժվելը, բերման ենթարկած անձանց չեն ապահովել փաստաբաններով, անձը հաստատող փասաթուղթը անհարիր վերցրել են և այլն: Մեզ էին ներկայացվել նաև ծառայողական քննությունները, որոնցից էլ պարզ դարձավ, որ հիմնականում գործերը կարճվել են»,- ներկայացրեց Էլինար Վարդանյանը։

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը