Լրահոս

26.10.2015 15:16


Քաղավիացիայից արտասովոր չեն համարում Սոչի-Երևան ինքնաթիռի ուշացումը

Քաղավիացիայից արտասովոր չեն համարում Սոչի-Երևան ինքնաթիռի ուշացումը

Սոչի-Երևան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռի ուշացման պատճառների մասին «7օր»–ը փորձել է պարզել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչությունից։ Մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը նշել է, որ արտասովոր որևէ բան չկա ուշացման մեջ. այն «ստանդարտ» երևույթ է, որի վրա կարիք չկա առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Գրձելյանի խոսքերով՝ հնարավոր է, որ ուշացման պատճառը նաև եղանակը եղած լինի։

–Ի վերջո, ձմեռ է մոտենում, և նման երևույթներ հնարավոր է՝ ավելի հաճախակի լինեն,–ասել է Գրձելյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 23–ին Սոչի-Երևան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը ժամանակին Երևան չէր հասել։ «Աերոֆլոտ»–ից էլ հայտնել էին, որ չգիտեն՝ ինքնաթիռը որտեղ է. ժամանման ուշացման պատճառներն անհասկանալի են: Օդանավերին իրական ժամանակում հետևող «flightradar24.com» կայքում էլ SU 5366 համարի չվերթի դիմաց գրված էր «unknown»:

Ի վերջո, SU 5366 համարի ինքնաթիռը վայրէջք էր կատարել «Արմենիա» միզազգային օդանավակայանում հոկտեմբերի 24–ին՝ ժամը 00.25-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը