Թուրքիայի վարչապետի ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցները լքել են հրապարակը
Ստամբուլի Ենիքափը հրապարակում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված կազմակերպված հանրահավաքում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ելույթի ժամանակ մասնակիցները լքել են հրապարակը:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»–ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Ստամբուլի քաղաքապետարանի հետ քարոզչական նպատակով մեծ ջանքեր էր գործադրել հրապարակը իրենց համակիրներով լցնելու համար: Մասնակիցներին փոխադրելու համար վարձել էր 7200 ավտոբուս, 140 նավ, ներգրավել ԱԶԿ-ի 7550 անդամի, Դավութօղլուի ելույթի համար 82 մ լայնությամբ եւ 15 մ բարձրությամբ բեմահարթակ պատրաստել, հրապարակում 20 բարձրախոս եւ ուղիղ եթերի համար 20 տեսախցիկ տեղադրել, հրավիրել 550 աշխատակցով 56 շտապօգնության մեքենա, մեկ ծովային շտապօգնության նավ եւ մեկ ուղղաթիռ:
Կայքը հայտնում է, որ հրապարակը մարդկանցով չլցվելու պատճառով հանրահավաքը սկսվել է երկու ժամ ուշացումով: Կիսադատարկ հրապարակում Դավութօղլուի ելույթի ժամանակ հրապարակից սկսել են հեռանալ անգամ նրա կուսակիցները, եւ հրապարակը կարճ ժամանակում գրեթե ամբողջությամբ դատարկվել է:
Ելույթում Դավութօղլուն հայտարարել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկիչների դեմ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ բոլոր զենքերը «թաղվեն»:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։