Լրահոս

26.10.2015 18:50


Գրպանահատ՝ Քաջազնունի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում

Գրպանահատ՝ Քաջազնունի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ թիվ 75/Ա երթուղայինում գողացել են իր դրամապանակը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, ով Քաջազնունի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը