2015թ. ընթացքում ԱՄՆ ոստիկաններն 800 մարդու են սպանել
2015թ. ընթացքում ԱՄՆ ոստիկանները տարբեր իրավիճակների ժամանակ կրակելով սպանել են 800 մարդու: Ինչպես տեղեկացնում է «The Washington Post»-ը, նման իրավիճակը հանգեցնում է սոցիալական դժգոհության աճի՝ ոստիկանության կողմից կրակ բացելու հետ կապված:
«Այդ 800 հոգուց մոտ կեսը սպիտակամորթ, քառորդը՝ սևամորթ բնակչության ներկայացուցիչներ էին, իսկ վեցերորդ մասը՝ լատինաամերիկյան երկրներից ներգաղթյալները», - նշում է թերթը:
595 դեպքում ոստիկանության զոհ են դարձել մարդիկ, որոնք զենք են կիրառել, պարզել այն մարդկանց ուղղությամբ, հարձակվել ոստիկանների կամ հասարակ քաղաքացիների վրա: 205 դեպքում ոստիկանության աշխատողները սպանել են մարդկանց անհայտ հանգամանքներում՝ հանցագործների հետապնդում, սահմանի ապօրինի հատում, շրջապատի համար վտանգավորություն և մի շարք այլ դեպքեր, որոնց մասին տեղեկատվություն չի տրամադրվել, ինչպես նաև կտրուկ շարժումների և ոստիկանության հրահանգների չկատարման համար։ Հենց վերջին երկու իրավիճակն են հասարակության մեջ մեծ դժգոհություն առաջացնում և ԶԼՄ-ի ակտիվ լուսաբանման առարկա դառնում:

7or.am