Աշխարհ

26.10.2015 18:36


«Яндекс»–ը նոր մասնաճյուղեր չի բացի Իրանում

«Яндекс»–ը նոր մասնաճյուղեր չի բացի Իրանում

«Яндекс» ընկերությունը մոտ ապագայում չի նախատեսում նոր մասնաճյուղեր բացել Իրանում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են ընկերության մամուլի կենտրոնից՝ մեկնաբանելով Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի հայտարարությունն այն մասին, որ շուտով «Яндекс»-ն իր մասնաճյուղը կբացի նաև Իրանում, որը գործելու է պարսկերենով:

«Մենք միշտ պատրաստ ենք համագործակցության նոր հնարավորություններ քննարկել, սակայն ներկա պահին մենք չունենք հավելյալ գրասենյակներ բացելու հստակ ծրագրեր», - հայտնել են ընկերության մամուլի կենտրոնից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը