Լրահոս

20.11.2009 12:26

Գ. Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին

2009թ-ի նոյեմբերի 20-ից 22-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ -Պետերբուրգ' մասնակցելու «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին:

Համագումարից առաջ, նոյեմբերի 21-ին կանցկացվի «Կուսակցությունների սոցիալական պատասխանատվությունը ճգնաժամի ընթացքում» թեմայով միջազգային գիտա-գործնական ֆորումը: Կոնֆերանսի շրջանակներում նախատեսվում է նաև Գագիկ Ծառուկյանի ելույթը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։