Քաղաքական

26.10.2015 11:53


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցնելու են ադրբեջանական տարածք ԼՂՀ կողմից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցնելու են ադրբեջանական տարածք ԼՂՀ կողմից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում հոկտեմբերի 26-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ:

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ հոկտեմբերի 27-ին համանախագահները կմասնակցեն Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկմանը:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցնելու են ադրբեջանական տարածք ԼՂՀ կողմից:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը