Իսրայելն «Իսլամական պետությունը» ներառել է ահաբեկչական խմբավորումների ցանկ
Իսրայելն ահաբեկչական խմբավորումների ցուցակ է ընդգրկել «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» և «Աբդալլահ Ազամի ջոկատներ» կազմակերպությունները: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
Իշխանությունները նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով վերջերս թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս գործող ջիհադական խմբավորումների՝ ավելի հաճախակի դարձած հարձակումները:
Իսրայելի հեռուստատեսության «9-րդ ալիքի» փոխանցմամբ՝ մինչ այժմ վերոնշյալ խմբավորումներն Իսրայելում չէին համարվում ահաբեկչական, թեև պաշտպանության նախարարի հրամանով՝ 2014թ. սեպտեմբերի 4-ից նրանց գործունեությունը երկրի տարածքում արգելված էր: Նման իրավիճակը հնարավորություն չէր տալիս քրեական պատասխանատվության ենթարկել այն իսրայելցիներին, որոնք աջակցում էին վերոնշյալ խմբավորումներին կամ պատերազմում այդ խմբավորումների կազմում Իսրայելից դուրս:

7or.am