Լրահոս

26.10.2015 11:46


Երևան-Մեղրի ավտոճանապարհին Հապիբ Մուհամադի վարած բեռնատարն ընկել է ձորը

Երևան-Մեղրի ավտոճանապարհին Հապիբ Մուհամադի վարած բեռնատարն ընկել է ձորը

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 02.41-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Գորիս – Կապան հատվածի 10-րդ կմ-ում 1977թ. ծնված ԻԻՀ քաղաքացի Հապիբ Մուհամադի վարած «Իվեկո» մակնիշի 24 D5 25-10 պետհամարանիշով բեռնատարը (դատարկ) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը՝ մոտ 40 մ, ինչից վարորդը տեղում զոհվել է:

Հրշեջ - փրկարարները ձորից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը