Աշխարհ

26.10.2015 18:15


Սլովենիայի վարչապետ. «Միգրացիոն ճգնաժամը կարող է արագ փլուզել ԵՄ–ն»

Սլովենիայի վարչապետ. «Միգրացիոն ճգնաժամը կարող է արագ փլուզել ԵՄ–ն»

Եվրամիությանը փլուզում է սպառնում, եթե նրա անդամ–երկրները մոտակա օրերի կամ շաբաթների ընթացքում չլուծեն ներգաղթյալների խնդիրը։ Այս մասին հայտնել է Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարը Եվրահանձնաժողովի կողմից կազմակերպված հանդիպմանը, որին մասնակցում էին բալկանյան ուղու վրա տեղակայաված այն անդամ–երկրների առաջնորդները, որտեղով ներգաղթյալների մեծ հոսքեր են շարժվում դեպի ԵՄ։

Նրա խոսքերով՝ գագաթաժողովը պետ է օգնի շատ արագ գործողությունների ծրագիր կազմել, որը հնարավոր կլինի իրագործել մոտ ժամանակներս։

«Եթե մենք շտապ քայլեր չձեռնարկենք մոտակա օրերի կամ շաբաթների ընթացքում, ապա, կարծում եմ, Եվրամիությունն ու ամբողջ Եվրոպան կսկսեն փլուզվել»,–Ցերարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը