Աշխարհ

26.10.2015 11:09


«Ընդդիմադիր դաշինքը» մեղադրել է Սահակաշվիլիին ընտրությունները կեղծելու մեջ

«Ընդդիմադիր դաշինքը» մեղադրել է Սահակաշվիլիին ընտրությունները կեղծելու մեջ

Օդեսսայի «Ընդդիմադիր դաշինք» կազմակերպության առաջնորդ Նիկոլայ Սկորիկը մեղադրել է տեղի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին և քաղաքապետ Գեննադի Տրուխանովին տեղական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։ Այս մասին նշվում է կազմակերպության կայքում։

«Մենք ակնհայտ պայմանավորվածություն ենք նկատում, երբ իշխանությունը՝ հանձինս քաղաքապետի և նահանգապետի, պայմանավորվել է՝ ինչպիսին պետք է լինեն ընտրությունների արդյունքները։ Եվ հիմա շատ կարևոր պահ է. նրանք պետք է տակից խփեն Օդեսսայի քվեարկության արդյունքներին։ Ներկայումս այդ արդյունքները կեղծվում են ամբողջ քաղաքով մեկ»,–ասել է Սկորիկը՝ հավելելով, որ իշխանությունն ընտրողների վրա ճնշում է գործադրում էքզիթ փոլի տվյալներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը