Աշխարհ

26.10.2015 10:45


Ուկրաինայի ընտրություններում մասնակցությունը 46,62% է կազմել

Ուկրաինայի ընտրություններում մասնակցությունը 46,62% է կազմել

Ուկրաինայի ԿԸՀ կայքում զետեղված տվյաների համաձայն՝ տեղական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 46,62%–ը։ Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Տերնոպոլսկի շրջանում (56,31%), ամենացածրը՝ Դոնեցկում (31,65%)։ Կիևում այդ թիվը 41,87% է կազմել։

Էքզիթ փոլի տվյալներով՝ Կիևում, Լվովում, Օդեսսայում և Դնեպրոպետրովսկում հնարավոր է՝ քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ տեղի ունենա։

Ներկայումս Կիևում առաջատարն է գործող քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ 38,4% ձայնով, Լվովում առաջին տեղում քաղաքապետ Անդրեյ Սադովիյն է՝ 48,6% ձայնով, Օդեսսայում՝ Գեննադի Տրուխանովը՝ 47,6%–ով, Դնեպրոպետրովսկում՝ ժողովրդական պատգամավոր Բորիս Ֆիլատովը՝ 41,6%–ով։

Ըստ նոր ընտրական օրենսդրության՝ խոշոր քաղաքներում ընտրությունների երկրորդ փուլ կարող է նշանակվել այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ ոք 50%–ից ավելի ձայն չի հավաքում։

Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության իրավաբանական դեպարտամենտի շտաբի ղեկավար Սերգեյ Ալեքսեևի խոսքերով՝ Լիսիչանսկի քաղխորհրդի ընտրություններն անօրինական են ճանաչվել։ «112 Украина»–ն հայտնում է, որ 10-12 կուսակցություն սխալ է գրանցված եղել։

Ըստ Ալեքսեևի՝ կրկնակի ընտրությունները, հավանաբար, կկայանան նոյեմբերի 15–ին՝ քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի օրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը