ԱՄՆ զինվորականները դադարեցրել են ԻՊ դիրքերի ռմբակոծումները
Ամերիկացի զինվորականները դադարեցրել են ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ ԱՄՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի կենտրոնական հրամանատարությանը հղումով։
Պենտագոնը չի մեկնաբանել Սիրիայում և Իրաքում մեկ տարուց ավելի ընթացող «Անդրդվելի վճռականություն» ռազմական գործողության փոփոխությունները։
Եթե միջինում ամերիկյան ավիացիան օրական մոտ 8 հարված էր հասցնում իսլամականների դիրքերին, ապա հոկտեմբերից այդ թիվը սկսեց կրճատվել։ Ամերիկացի զինվորականները դա բացատրեցին նշանակետերի բացակայությամբ, ինչն էլ առաջացրեց ռուս զինվորականների տարակուսանքը, որոնք օրական ահաբեկիչների 10 դիրք են գրոհում։
Մի բան ակնհայտ է՝ ԱՄՆ–ի ավիահարվածների թվի կրճատումը համընկավ Սիրիայում ՌԴ ՌՏՈւ–ի գործողությունների մեկնարկին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թեև Ռուսաստանն ԱՄՆ–ին առաջարկում է ավելի սերտ համագործակցել ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարում, Վաշինգտոնը շարունակում է հրաժարվել՝ արաբական հանրապետության հակամարտության կարգավորման հարցով Մոսկվայի հետ ունեցած սկզբունքային հակասության պատճառով։

7or.am