Սիրիական բանակը սեղմում է շրջափաման օղակը Դամասկոսում (տեսանյութ)
Սիրիացի զինվորականները, ռուսական ավիացիայի աջակցությամբ, շարունակում են ռազմական լայնածավալ գրոհը բոլոր վճռորոշ ուղղություններով։ «vesti.ru»–ի տեղեկացմամբ՝ առավել լարված մարտեր են ընթանում Հալեպի շրջանում։
Զորքերը սեղմում են ահաբեկիչների շրջափակումը քաղաքի կենտրոնական թաղամասերում։ Երկրի երբեմնի տնտեսական մայրաքաղաքի հարավարևմտյան կողմից կառավարական ուժերն արդեն մոտեցել են Բալաս քաղաքին, որը պատրաստվում են գրոհել։ Ջեյդան արդեն ազատագրված է, և այժմ առաջավոր ստորաբաժանումներին 7 կմ–ից էլ քիչ է մնում զինյալների կողմից շրջափակված Քվեյրիս ավիաբազային հասնելու համար։ Լաթաքիայում շրջափակված են Սալմա և Սիրմանիա բնակավայրերը. կառավարական ուժերի գրոհող ստորաբաժանումները նախքան դրանք «մաքրելը» հետախուզում են տեղանքը՝ արմատականների պաշտպանության թույլ տեղերը գտնելու համար։ Հոմսից հյուսիս ահաբեկիչները կտրվել են Մահաթա երկաթուղային խոշոր հանգույցից։
Զինվորականներն ազատագրել են նաև Սնեյսել ավանը և դուրս եկել Սեմ–Ալիի ծայրամաս։ Բացի այդ, սիրիական բանակը գրավել է Թայր–Մաալա ավանի հարավային ծայրամասը և շրջափակել Դար–էլբ–Քեբիր ավանը։
Դեյր–էզ–Զորում, շնորհիվ ռուսական ավիացիայի կողմից Եփրատի կամրջի ոչնչացման, իսլամականները զրկվել են Իրաքից ռազմամթերք և օժանդակ ուժ ստանալու հնարավորությունից։
Դամասկոսի շրջանում սիրիական բանակը սեղմում է շրջափակաման օղակը Ջոբարում և Արևելյան Գութայում։ Մթության մեջ սիրիական զորքերն ավելի ու ավելի են մոտենում ահաբեկիչների դիրքերին։ Կառավարական հրաձիգները նշան են բռնում հակառակորդի կրակակետերի ուղղությամբ, որպեսզի ահաբեկիչների գնդացրորդը չխանգարի զորքերի առաջխաղացմանը։ Իսկ առավոտյան իսլամականների կառույցներին են սկսում հարվածել հրասայլերն ու հրետանին։ Նշվում է, որ ահաբեկիչներն այնտեղ էլ են ստորգետնյա զետեղարան ստեղծել, և շարժվում են փորված թունելներով։
Ռազմաճակատի հարևանությամբ բնակելի տներ են տեղակայված. մարդիկ այստեղ քնում ու արթնանում են մշտական պայթյունների ու համազարկերի հնչյունների տակ, սակայն մտադիր չեն լքել իրենց տները։
Աստիճանաբար առաջացող կառավարական ուժերի խնդիրն է ահաբեկիչներին շպրտել Դամասկոսից. հակառակ դեպքում նրանք կարող են փորձել կտրել քաղաքը Հոմսից՝ Սիրիայում իր մեծությամբ երրորդ քաղաքից։

7or.am