Լրահոս

25.10.2015 17:35


Բնակարանում հայտնաբերվել է դի

Բնակարանում հայտնաբերվել է դի

Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.29-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1932թ. ծնված Ա. Խ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը