Լրահոս

25.10.2015 14:53


Առեղծվածային դեպք. սրտի հատվածում ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա երիտասարդի դի

Առեղծվածային դեպք. սրտի հատվածում ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա երիտասարդի դի

Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21:40-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վերք ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երիտասարդ տղան մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում գտնվող «Արծվի թեւ» կոչվող տարածքի հետնամասում գտնվող այգում փայտյա կիսակառույց տաղավարի մոտից: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Mercedes մակնիշի 34 CZ 128 համարանիշի ավտոմեքենան:

Պարզվել է, որ մահացածը Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Սուրեն Հարությունյանն է: Նա տաքսու վարորդ էր: Նշված վայրում հայտնաբերել են նաեւ արյունոտված ու պատառոտված շապիկ եւ այլ իրեր:

Մանրամասները՝ Shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը