Ասադը պատրաստ է մասնակցել նախագահական ընտրություններին, եթե իրեն աջակցի ժողովուրդը
Ռուս խորհրդարանականներն այցելել են Դամասկոս, որտեղ հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հանդիպման ընթացքում Ասադը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Սիրիայի նախագահական ընտրություններին, եթե իրեն աջակցի ժողովուրդը։ Ասադն ընդգծել է, որ եթե Սիրիայի ժողովուրդն անհրաժեշտ համարի, ինքը դեմ չէ առաջադրել իր թեկնածությունը։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի և Սիրիայի ճգնաժամերը կազմակերպվել են միևնույն «ճարտարապետի» կողմից։
Բացի այդ, առաջարկել է ռուսական նավթային ընկերություններին ակտիվորեն համագործակցել Սիրիայի հետ։
Նշվում է, որ խորհրդարանականներն իրենց հետ հումանիտար բեռ են տարել՝ դեղորայք և մանկական սնունդ։ Նաև պայմանավորվել են Ասադի հետ ևս մեկ անգամ հանդիպել Մոսկվայում։

7or.am