Կենդանաբանական այգու մոտ բախվել են 3 «Mercedes» և «Toyota Corolla»–ն
Հոկտեմբերի 24-ին, ժամը 23.39-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, բախվել են «Mercedes E350» մակնիշի 15 UW 111 պետհամարանիշի (վարորդ` Է. Ու.,1995 թ. ծնված), «Mercedes C180» մակնիշի 40 TD 001 (վարորդ Լ. Տ.), «Toyota Corolla» մակնիշի 19 vv 001 (վարորդի ինքնությունը չի պարզվել) և «Mercedes G500» մակնիշի (վարորդ Վ. Հ., 1974 թ. ծնված) 70 AV 707 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Հրշեջ-փրկարարները Վ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր հոսպիտալացման ճանապարհին մահացել է: