Լրահոս

24.10.2015 22:36


Խոշոր ավտովթար Վարդենիս-Մարտունի ճանապարհին. 4 վիրավորներից 3-ը պայմանագրային զինծառայողներ են

Խոշոր ավտովթար Վարդենիս-Մարտունի ճանապարհին. 4 վիրավորներից 3-ը պայմանագրային զինծառայողներ են

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ 21-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «Vaz 2107» մակնիշի 98 NN 900 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ 38-ամյա Հարություն Հակոբյանի «Volkswagen Vento» մակնիշի 34 SM 171 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու «Volkswagen Vento»-ի ուղևորներ, Ակունք գյուղի բնակիչ 35-ամյա Վարդան Սիմոնյանը և Խաչաղբյուր գյուղի բնակիչ 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի կայազորային հոսպիտալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, «Volkswagen Vento»-ի վարորդ Հ. Հակոբյանն ու նրա վիրավոր ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը