Քաղաքական

24.10.2015 18:56


ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգի նախագծում ընդգրկվել է 161 հարց

ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգի նախագծում ընդգրկվել է 161 հարց

Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ–ից հայտնում են, որ քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 26-29-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 9 հարց, 5 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 161 հարց, 45 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 26-29-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի հոկտեմբերի 26-ի նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը