Կարծիք

24.10.2015 18:07


Վերևների ձեռքը դրան էլ է հասել

Վերևների ձեռքը դրան էլ է հասել

Երբեմնի հռչակ վայելող մեր Ոսկու գործարանը պատվերների պակաս չուներ, իսկ այսօր վերածվել է մի ձեռնարկության, որը եթե վնասով չի աշխատում, ապա հաստատ օգուտով էլ չի գործում: Դե դա հասկանալի է, հաշվի առնելով, որ, ըստ գործարանի աշխատակիցների խոսքերի, վերևների ձեռքը դրան էլ է հասել:
Ժամանակին ոսկերչությունը մեր տնտեսության ամենածաղկուն ու եկամտաբեր ոլորտներից մեկն էր, բայց արի ու տես, որ շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխման արդյունքում ոսկերչությամբ զբաղվողների համար դա դարձավ ոչ թե եկամուտի ու ապրուստի միջոց, այլ գլխացավանք:
Ասածս ինչ է, Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 24-26-ը անցկացվող «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը, որին, ի դեպ, մասնակցում են թվով շատ ավելի քիչ կազմակերպություններ, քան սպասվում էր:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը