Թուրքիայում քրդերեն երգելու համար հենց բեմի վրա սպանել են երգչին
Թուրքիայում Սելիմ Սերհադ անունով երիտասարդ երգիչը, ով հայտնի է քրդերեն երգերի կատարմամբ, դաժանորեն սպանվել է:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երգչի ընկերը՝ Օնուր Աքայը: Նա ասել է, որ Սերհադին սպանել են քրդերեն երգեր երգելու համար հենց բեմի վրա:Անհայտ անձինք հարձակվել ու դանակի հարվածներ են հասցրել երգչին:
Աղբյուրը գրում է, որ Սելիմ Սերհադը 3 երեխաների հայր էր:
Թուրքիայում քրդերեն երգելու համար հենց բեմի վրա սպանել են երգչին
Թուրքիայում Սելիմ Սերհադ անունով երիտասարդ երգիչը, ով հայտնի է քրդերեն երգերի կատարմամբ, դաժանորեն սպանվել է:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երգչի ընկերը՝ Օնուր Աքայը: Նա ասել է, որ Սերհադին սպանել են քրդերեն երգեր երգելու համար հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել ու դանակի հարվածներ են հասցրել երգչին:
Աղբյուրը գրում է, որ Սելիմ Սերհադը 3 երեխաների հայր էր:
Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։