Աշխարհ

24.10.2015 19:49


Ֆինները Մերձավոր Արևելքի փախստականներին արտաքսումով են սպառնացել

Ֆինները Մերձավոր Արևելքի փախստականներին արտաքսումով են սպառնացել

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը ներգաղթյալների դեմ տեղեկատվական արշավ է սկսել ԶԼՄ-ում և սոցիալական ցանցերում: «Комсомольская правда»-ի փոխանցմամբ՝ լրագրողները պատմում են, որ Ֆինլանդիայում բավականին դաժան կլիմայական պայմաններ են, իսկ միգրացիոն օրենսդրությունն է՛լ ավելի դաժան է:

Նման հաղորդում է անցկացրել նաև «Yle» ռադիոկայանը, երբ ուղիղ եթերում հաղորդավարն ու հյուրերը խոսում էին այն մասին, որ Ֆինլանդիան ԵՄ երկրների շարքում երրորդ տեղում է Թուրքիայից և Իրաքից փախստականների քանակով, և մինչև տարվա վերջ կարող է ևս մի քանի տասնյակ հազար ներգաղթյալ գալ երկիր:

Քննարկման ընթացքում հաղորդավարը մի քանի անգամ նշել է, որ վաղ թե ուշ այդ բոլոր ներգաղթյալներին արտաքսելու են, այդ պատճառով էլ նրանք չպետք է իզուր փող ծախեն Ֆինլանդիա հասնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը