Պետդուման թույլատրել է մանդատներից զրկել եկամուտների մասին չտեղեկացրած պատգամավորներին
ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ օրենք է ընդունել, որը թույլ է տալիս պաշտոնանկ անել բոլոր մակարդակի խորհրդարանականներին, ինչպես նաև սենատորներին ու տեղական ինքնակառավարման պաշտոնյաներին եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագրերը նշված ժամկետին չտրամադրելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
«Պատասխանատվության այս տեսակն արդեն նախատեսված է Ռուսաստանից դուրս գտնվող արտասահմանյան բանկերում հաշիվներ բացելու, ինչպես նաև կանխիկ դրամական միջոցներ և թանկարժեք իրեր պահելու համար», - ասված է օրենքն ուղեկցող փաստաթղթերում:
Ըստ արված փոփոխությունների՝ արտասահմանում հաշիվների լուծարումը պետք է տեղի ունենա ոչ ուշ, քան օրենքի՝ ուժի մեջ մտնելու պահից 3 ամսվա ընթացքում:

7or.am