Աշխարհ

24.10.2015 16:12


Հազարավոր ամերիկացիներ իրենց գումարները թաքցրել են շվեյցարական բանկերում

Հազարավոր ամերիկացիներ իրենց գումարները թաքցրել են շվեյցարական բանկերում

Տասնյակ շվեյցարական բանկեր ԱՄՆ Արդարադատության նախարարությանը խոստովանել են, որ օգնել են ամերիկյան հաճախորդներին թաքցնել իրենց փողերն արտասահմանում: Այս մասին տեղեկացնում է «The Wall Street Journal»-ը:

Ամսագրի մասնագետները, վերլուծելով Արդարադատության նախարարության ավելի քան 40 բնակավայրի վերաբերող փաստաթղթերը, որտեղ կան բանկեր, գնահատել են արտասահմանյան կազմակերպությունների կողմից իրականացված եկամուտների և հարկերի թաքցման բազմաթիվ սխեմաներ:

Անցկացված վերլուծության համաձայն՝ տարբեր մակարդակի հանցագործներ, ընդհանուր առմամբ, թաքցնում են ավելի քան 10 մլրդ դոլար:

Ըստ աղբյուրի՝ բազմաթիվ շվեյցարական ընկերություններ կառուցել են իրենց բիզնեսը՝ օգնելով ամերիկացիներին թաքցնել իրենց ունեցվածքը ԱՄՆ հարկային տեսչությունից:

Նշվում է, որ շվեյցարական բանկերն օգտագործել են հիմնականում հետևյալ սխեման՝ նրանք ամերիկյան հաճախորդներին տրամադրում էին հատուկ հաշիվ, որին հնարավոր էր մուտք գործել միայն հատուկ բառի օգնությամբ, որը հայտնի էր միայն հաշվի սեփականատերին: Բացի այդ, բանկերն օգնում էին հաճախորդներին թաքցնել հաշիվների առկայությունն ԱՄՆ-ի իշխանություններից: Այդ նպատակով օգտագործվում էին Լիխտենշտեյնի, բրիտանական Վիրջինյան կղզիների և Պանամայի օֆշորները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այն կազմակերպությունները, որոնք խոստովանել են, որ օգտվում են անօրինական սխեմաներից, վճարել են, ընդհանուր առմամբ, մոտ 360 մլն դոլար, որպեսզի խուսափեն քրեական պատասխանատվությունից: Բացի այդ, ավելի քան 54 հազ ամերիկացի հարկատուներ, որոնք թաքցնում էին իրենց հաշիվները, ԱՄՆ հարկային տեսչությանը վճարել են մոտ 8 մլրդ դոլար:

Ամերիկացիների ֆինանսական միջոցները հարկերից թաքցնելու գործում առաջատարը «Credit Suisse» բանկն է, որի միջոցով թաքցվել է մոտ 2.5 մլրդ դոլար: Երկրորդ տեղում է «UBS» բանկը՝ 780 մլն դոլարով, իսկ երրորդում՝ «Leumi» բանկը, որն օգնել է թաքցնել 360 մլն դոլար: Նշվում է, որ այժմ Արդարադատության նախարարությունը բանակցություններ է վարում շվեյցարական մնացած բանկերի հետ:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը